Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վահրամ Պողոսյան. Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, ՊԲ-ի պատասխանը չի ուշանա

Վահրամ Պողոսյան. Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, ՊԲ-ի պատասխանը չի ուշանա
05.10.2020 | 12:58

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ